top of page

Նիդեռլանդների տրանսպորտի նախկին նախարարի արտաքին մարտկոցը՝ power bank-ը պայթել է ինքնաթիռում

Sep 19
1 min read


Նիդեռլանդների տրանսպորտի նախկին  նախարար Կամիել Էյրլինգսի արտաքին մարտկոցը՝ power bank-ը պայթել է և հրդեհ է առաջացրել Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչող ինքնաթիռում, ինչի հետևանքով ինքնաթիռը ստիպված են եղել շրջել ու վերադառնալ։ Այս մասին հայտնել է RTL Nieuws-ը։

KLM Boeing-ն Ամստերդամից թռչում էր Կյուրասաո կղզի (Կարիբյան ավազանի հարավում, Վենեսուելայի հյուսիսային ափից մոտ 80 կմ հեռավորության վրա)։ Հինգ ու կես ժամ անց, երբ ինքնաթիռը գտնվում էր Ատլանտյան օվկիանոսի վրայով, բիզնես դասի սրահում էներգաբանկը հրդեհվել է։ Ականատեսների վկայությամբ՝ Էյրլինգսը միացրել է իր սարքը և քնել։



Ավիաընկերության կանոնակարգերը արգելում են արտաքին մարտկոցների օգտագործումը և լիցքավորումը թռիչքի ընթացքում։ Անձնակազմն արագորեն մարել է հրդեհը, բայց հրամանատարը որոշել է չդիմել որևէ ռիսկի և ինքնաթիռը վերադարձրել է Ամստերդամ։

53-ամյա Կամիել Էյրլինգսը 2007-2010 թվականներին զբաղեցրել է Նիդեռլանդների տրանսպորտի, հանրային աշխատանքների և ջրային ռեսուրսների կառավարման նախարարի պաշտոնը։ 2013-2014 թվականներին նա KLM ավիաընկերության գործադիր տնօրենն էր։

 
 
1/2387
bottom of page