top of page

Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան

5 minutes ago
1 min read


«Ես չգիտեմ, թե ձեզ համար որն է համազգային նպատակը, ինձ համար համազգային նպատակ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Այո, որ այլևս չկրկնվի»,- ԱԺ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ականներին։ 

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի Հայաստանի օրակարգում։

«Այսօր ասում են՝ «այ, որ ցեղասպանության մասին խոսենք, էս կլինի, էն կլինի»։ Հարգելի գործընկերներ, վաղն էլ կարող են ասել՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերազմ կլինի, եկեք ուրիշ բան էլ քանդել, որովհետև պատերազմ կլինի, եկեք ազգային ինքնության լիքը բաներ փոխենք, դե պատերազմ կլինի։ 

Հենա, արդեն Արարատից հրաժարման տենդենցը գնում է»։

 
 
1/2317
bottom of page