top of page

Շնաձուկը պոկել է 16-ամյա դեռահասի գլուխը

  • 2 hours ago
  • 1 min read


Ճամայկացի ավագ դպրոցի աշակերտ մահացել է շնաձկան հետ հանդիպումից հետո»,-հայտնում է «Jamaica Observer»-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆալմութ քաղաքում։ Հրատարակության տվյալներով՝ 16-ամյա Ջամարի Ռիդան գնացել էր դայվինգի և չի վերադարձել տուն, ինչը ստիպել է նրա հարազատներին տագնապ բարձրացնել։

Նրան որոնելու համար ուղարկվել են ջրասուզակներ։ Սկզբում նրանք գտել են կտրված ձեռքը, ապա՝ անգլուխ իրանը։ Պարզվել է, որ նրա վրա հարձակվել է շնաձուկը։ Ենթադրվում է, որ գլուխը մնացել է գիշատչի բերանում։

Այդ ժամանակ դեպքի վայրում գտնվող ձկնորսները կրակել են շնաձկան վրա, բայց վրիպել են։

Ռիդայի հայրը նշել է, որ որդու հոբբին վտանգավոր էր համարել և հաճախ վիճել է նրա հետ այդ մասին։

Տեղական ձկնորսների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ սա վերջին ժամանակներում առաջին նմանատիպ միջադեպն է։ Նա կարծում է, որ շնաձկները կարող են նավահանգիստ ժամանել նավերով։ Երբ նավը շարժվում է դեպի նավահանգիստ, գիշատիչը սկսում է հետևել նրան և, մտնելով տարածք, հետ չլողալ։

 
 
1/2085
bottom of page