top of page

Կաննում Սաուդյան Արաբիայի արքայադստեր տնից գողացել են 500.000 եվրո արժողությամբ զարդեր և պայուսակներ

Aug 12
1 min read


Կաննում անհայտ անձինք Սաուդյան Արաբիայի  արքայադստեր տնից  գողացել են զարդեր և պայուսակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500,000 եվրո։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ 

Կողոպուտը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Ալպեր-Մարիտիմում գտնվող արքայադստեր տանը։ Գողության պահին ընտանիքը բացակայում էր բնակարանից։ Նախնական տվյալներով, հարձակվողները բացել են սեյֆը։ Գողացված իրերի թվում եղել են զարդեր, կաշվե շքեղ պայուսակներ, ինչպես նաև 8000 եվրո կանխիկ գումար։ 

Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել կասկածյալներին։ Գողության զոհ դարձած Սաուդյան Արաբիայի  արքայադստեր անունը չի հրապարակվել։

 
 
1/2387
bottom of page