Ղազախստանում մեկնարկել են նոր միապալատ խորհրդարանի առաջին ընտրությունները

Սկսվել են Ղազախստանի նոր խորհրդարանի՝ քուրուլթայի առաջին ընտրությունները։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր սահմանադրությունը, որը հաստատվել է մարտ ամսին կայացած հանրաքվեով և ամրագրում է երկպալատ խորհրդարանից միապալատ քուրուլթայի անցումը։
Քվեարկությունը տեղի է ունենում ժամը 7:00-ից (Երևանի ժամանակով 6:00-ից) մինչև 20:00-ն: Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս ստեղծվել է ընդհանուր առմամբ 10,423 ընտրատեղամաս, այդ թվում՝ 517-ը՝ մայրաքաղաքում:
Ճապոնիայում և Հարավային Կորեայում գտնվող ղազախստանցիները արդեն կարողացել են քվեարկել, ընտրատեղամասերը բացվել են Աստանայի ժամանակով ժամը 3:00-ին:
Կիրակի օրը 61 երկրներում կբացվի ընդհանուր առմամբ 79 ընտրատեղամաս: Միջազգային բարդ իրավիճակի պատճառով Իրանում և Ուկրաինայում ընտրատեղամասերը կասեցվել են, մինչդեռ Եթովպիայում մեկ ընտրատեղամաս չի բացվել գրանցված ընտրողների բացակայության պատճառով:
Այս պահին քվերակել են ընտրողների 17%-ը։




















