top of page

Իրանը հարձակվել է Քուվեյթի և ԱՄԷ-ի վրա՝ իր նավթային օբյեկտներին հարվածելուց հետո

  • 5 hours ago
  • 1 min read


Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է սկսել Քուվեյթի և  Արաբական Միացյալ Էմիրությունների վրա՝ չորեքշաբթի առավոտյան Իրանի Լավան կղզում գտնվող նավթային օբյեկտների վրա ավիահարվածներից հետո, հաղորդել է պետական ​​հեռուստատեսությունը։ Պետական ​​հեռուստատեսությունը նաև մեջբերել է Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերության հաղորդագրությունը, ըստ որի՝ Լավանի նավթավերամշակման գործարանը «վախկոտ հարձակման է ենթարկվել» առավոտյան ժամը 10-ին: Իրանի Հեղափոխության  պահապանների կորպուսը հայտարարել է, որ գիշերը հարձակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ համալիրների և նավթի փոխադրման գծերի, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստային քաղաքի նավթային օբյեկտների վրա, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել Իրանի կողմից հրթիռային հարվածի դեմ։ Քուվեյթը հայտարարել է, որ ժամեր շարունակ բախվել է «իրանական հարձակումների ինտենսիվ ալիքի»։ Հաղորդվել է, որ որոշ անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են կենսական նշանակություն ունեցող  էլեկտրակայաններ և ջրի աղազերծման կայաններ, ինչպես նաև նավթային օբյեկտներ՝  ենթակառուցվածքներին պատճառելով մեծ վնաս։




 
 
bottom of page