top of page

Հզոր երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումները Հայաստանում էլ են զգացվել

  • 3 hours ago
  • 1 min read


Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, ցնցումները զգացվել են նաև ՀՀ Տավուշի մարզի մի քանի բնակավայրում, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։




«Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվու է հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:


Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:



 
 
1/2180
bottom of page