top of page

Սլովակիան կդադարի արգելափակել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջnցների 20-րդ փաթեթի ընդունումը

  • 4 hours ago
  • 1 min read


Սլովակիան, որի նավթամատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով վերականգնվել են, կդադարի արգելափակել Եվրոպական միության կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հանձնարարել եմ Բրյուսելում ԵՄ-ում մեր մշտական ներկայացուցչին չարգելափակել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունման գրավոր ընթացակարգը, եթե նավթը շարունակի մուտք գործել առանց ընդհատումների և պայմանագրային ծավալով»,- գրել է նախարարը Facebook-ում։

Ավելի վաղ ԵՄ Խորհրդում Կիպրոսի նախագահությունը հաստատել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Կիևի ֆինանսավորման համար 90 միլիարդ եվրոյի հատկացումը հավանության են արժանացել միության երկրների դեսպանների կողմից։ Մոտ ժամանակներս կհետևի հաստատումը ԱԳ նախարարների մակարդակով՝ գրավոր ընթացակարգով։

 
 
1/2096
bottom of page