top of page

Փարիզ-2024. Աթլետ Երվանդ Մկրտչյանը սփոփիչ մրցավազքում 28-րդն է

  • Armen Sukiasyan
  • Aug 8, 2024
  • 1 min read

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աթլետ Երվանդ Մկրտչյանը մասնակցեց ՕԽ 800 մետր վազքի սփոփիչ մրցավազքին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Stade de France» մարզադաշտում կայացած 800 մետր սփոփիչ մրցավազքում Երվանդ Մկրտչյանը տարածությունը հաղթահարեց 1:50.07 արդյունքով: 

Նա 32 մարզիկիների պայքարում զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Նախօրեին Մկրտչյանը որակավորման փուլում նույն 800 մետր տարածությունը հաղթահարել էր 1:49.91 արդյունքով, ինչը Հայաստանի ռեկորդ է:

Աթլետ Երվանդ Մկրտչյանն ավարտեց ելույթներն իր առաջին Օլիմպիական խաղերում:

bottom of page