top of page

Հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժածներին

  • Armen Sukiasyan
  • May 26, 2024
  • 1 min read

Հանրապետության հրապարակում Համազգային հանրահավաքն սկսվեց  զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժածներին։

Բագրատ Սրբազանն, աղոթք բարձրացնելուց առաջ, կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել աղետի հետևանքով զոհված քաղաքացու հիշատակը։

«Մեր աղոթքները՝ մեր ժողովրդի հետ Տավուշում ու Լոռիում և ամբողջ Հայաստանում»,- ասաց Սրբազանը;

Հրապարակում աղոթք հնչեց։

Բագրատ Սրբազանը շուտափույթ ապաքինում մաղթեց աղետից տուժածներին։


bottom of page