top of page

«Իրանի համար այս ծանր օրերին թուրք-ադրբեջանական քարոզչությունն իր ԱԹՍ-ներն է գովազդում»․ Տ. Աբրահամյան

  • Armen Sukiasyan
  • May 22, 2024
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում` փորձելով ցույց տալ, թե հենց թուրքական կողմի ջանքերով է վթարի ենթարկված նախագահական ուղղաթիռը հայտնաբերվել:


Ավելին` ադրբեջանական կողմը քարոզչական մի ուղղություն էլ կենտրոնացրել է` կասկածի տակ դնելու Իրանի տեխնոլոգիական զարգացման իրական մակարդակը` թեման նաև տանելով այն ուղղությամբ, որ թուրքական ԱԹՍ-ի թռիչքով է պայմանավորված եղել վթարի ենթարկվածների հայտնաբերումը:


Ադրբեջանական տգ կանալներում անթաքույց հրճվանք կա տեղի ունեցածի վերաբերյալ, նաև Իրանի տեխնոլոգիական զարգացումը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներ ու մեկնաբանություններ:


Անկախ այն հանգամանքից, որ վթարի վայրն իրանական կողմն է ծանր եղանակային պայմաններում ֆիքսել և առաջինը հասել, անչափ տհաճ է թուրք-ադրբեջանական անբարոյական քարոզչությունը հատկապես այս օրերին»:

bottom of page