top of page

Ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և լողավազանի մոտից առևանգել բիզնեսմենի կնոջը

  • Armen Sukiasyan
  • Sep 4, 2024
  • 1 min read

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել են Ազգային անվտանգության աշխատակիցների կեղծ համազգեստով,  առևանգել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լ․ Մ․-ին։ Մոտեցել են նշված կնոջը,  ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։



Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն։ Կա վարկած, որ առևանգողները տեղեկացված են եղել նրանց ընտանիքի մասին։ 

bottom of page