top of page

Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը

  • Armen Sukiasyan
  • Apr 25, 2024
  • 1 min read

Այսօր առավոտից երկկողմանի փակ է Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ փակել են պարեկները՝ պատճառաբանելով, որ ինչ–որ աշխատանքներ են կատարվում։ Թե մասնավորապես ինչ աշխատանքներ են իրականացվում ճանապարհի այդ հատվածում, պարեկները չեն պարզաբանել։

Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում երթևեկը կատարվում է Հարսնաքարով ձգվող շրջանցիկ ճանապարհով։

Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ  սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո Ադրբեջանի,  Բաղանիս-Այրում նախկին գյուղի սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով։ Այստեղ արդեն սահմանային սյուներ են տեղադրվել։ Բաղանիս գյուղում հավաքված կենցաղային աղբը հեռացվում է ամեն կիրակի օրը։ Անցած կիրակի ՝ ապրիլի 21-ին Բաղանիսի կենցաղային աղբը տեղափոխվել է  նշված աղբավայր, սակայն հաջորդ կիրակի, ամենայն հավանականությամբ, դա հնարավոր չի լինելու անել։։

Հիշեցնենք, որ օրերս այս ճանապարհը եւս մեկ անգամ փակվել էր, ինչը բնակիչների դժգոհությունն էր առաջացրել։ Այդ ժամանակ ԱԱԾ–ն պարզաբանել էր, թե ճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար։

bottom of page