top of page

Ձեր միջոցով է հոգևոր Հայաստանը հաղթելու․ Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին

  • Armen Sukiasyan
  • Aug 12, 2024
  • 1 min read

Սրբազան պայքարին միացած երիտասարդները   Մատենադարանից քայլերթով հասան Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանի հետ։

Դիմելով Երիտասարդության օրվա առթիվ նախաձեռնված այս քայլերթի մասնակիցներին և Սրբազան պայքարին միացած ու բոլոր երիտասարդներին՝ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝  այսօրվա երիտասարդությունն այս պայքարի ծնունդն է,  դիմակայելով բազմաթիվ դժվարությունների՝ բարձրացնում է արդարության ու ճշմարտության ձայնը։ Նրանց միջոցով էլ է հոգևոր Հայաստանը հաղթելու է։

«Աստված զորացնի ձեզ։ Երանի, որ ձեր աչքերի կրակը տարածվի ողջ Հայաստանով, ձեր սրտի ջերմությունը տարածվի բոլորի կյանքում, և մենք շուտով, շատ շուտով հասնենք Ճշմարտության հաղթանակին, որի առաջին կրողները դուք եք։

Եվ այո, ձեր միջոցով է, որ  հոգևոր Հայաստանը հաղթելու է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

bottom of page