top of page

Ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին

  • Armen Sukiasyan
  • Aug 3, 2024
  • 1 min read

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 3-ին, 6-7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 3-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

bottom of page