«Նույնիսկ էդ քարտեզներով 2021թ․ Ադրբեջանին տված տները ՀՀ տարածքում են»․ Դավիթ Գալստյան
- Armen Sukiasyan
- May 23, 2024
- 1 min read

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ «այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները»։ Ցույց տվեց 1976թ․ քարտեզը Տավուշի հատվածում։ Ինքն էլ նշեց, որ ընդհանուր 19 կտոր ա: Բայց էս քարտեզները մի տարում չեն կազմվել, այլ տարբեր տարիներին՝ +/- 1974-1978 թթ․ (նայած հատված)։Սյունիքում էդ քարտեզներից մեկը (1975թ․) ցույց ա տալիս, թե որտեղ էր անցնում սահմանը Շուռնուխի հատվածում։ N.B. Կարելի ա տեսնել, որ ճանապարհով ՉԻ անցնում, այլ դրանից արևելք։ Դա նշանակում ա, որ նույնիսկ էդ քարտեզներով Ադրբեջանին 2021թ․ տված տները ՀՀ տարածքում են: Դեռ 2021թ․ Շուռնուխում էս քարտեզը/պատճենը կար, գյուղացիները պնդում էին, որ տները Հայաստանում են։ Բայց էդ ժամանակ Ադրբեջանը տարածքը «GPS-ով» էր պահանջում։ ՀՀ-ն համաձայնվեց։ Հիմա Կիրանցում Ադրբեջանը պահանջում ա 1976թ․ քարտեզով, հետո․․․ P.S. Կարևորը` «ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի զիջվել/թողնվել ուրիշին»»։




















