top of page

Մարատ Աճեմյանը հաղթեց նաև Ուզբեկստանի ներկայացուցչին՝ 8։0

  • Armen Sukiasyan
  • Aug 20, 2024
  • 1 min read


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը դուրս է եկել Հորդանանում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։

Նա կիսաեզրափակչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ տոնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Քարամովի նկատմամբ:

Աճեմյանն ավելի վաղ քառորդ եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

Մեկնարկում նա նույն՝ 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի ըմբիշից:

 

bottom of page