top of page

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 19 վթար. 2 մարդ զոհվել է, 27-ը ստացել է վնասվածքներ

Jun 26, 2024
1 min read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 27-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


1/2387
bottom of page