«ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան
- Armen Sukiasyan
- May 12, 2024
- 1 min read

Լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի Գորիս-Ճակատեն հատվածից»։
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»։




















