Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը
- Armen Sukiasyan
- May 5, 2024
- 1 min read

Մայիսի 5-ին` ժամը 13:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փակվել է հարևան տաճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 5 քմ)՝ մասամբ փակելով ճանապարհը դեպի հարևան տներ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը:




















