Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Թել Ավիվի ուղղությամբ
- Armen Sukiasyan
- Aug 13, 2024
- 1 min read

Վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ փորձ է արվել Գազայի հարավից երկու հրթիռ արձակել Թել Ավիվի ուղղությամբ, այս մասին տեղեկություն է տարածել իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ հրթիռներից մեկն ընկել է Գազայի հատվածի, իսկ երկրորդը՝ Իսրայելի կենտրոնական հատվածի վրա։
ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունը նշել է, որ այս քայլն արվել է ի պատասխան Պաղեստինի ժողովրդի դեմ կատարված բազմաթիվ սպանությունների։




















