Ավելի քան 100 մարդ է զnhվել Կամերունում ոսկու հանքավայրի փլnւզման հետևանքով
Aug 19
1 min read

Ավելի քան 100 մարդ է զոհվել Կամերունի և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության սահմանին գտնվող ոսկու հանքավայրի փլուզման հետևանքով։ Այս մասին գրում է CameroonOnlineհրատարակությունը։
Նշում է, որ զոհերի թիվն արդեն անցել է 100-ը։ Ռադիոկայանը հստակեցնում է, որ փլատակների տակից դուրս է բերվել 107 դի։
ԿԱՀ-ի օմբուդսմեն Լորան Նգոն-Բաբան գործակալությանը հայտնել է, որ իշխանությունների համար այս փուլում դժվար է հաստատել զոհերի պաշտոնական թիվը։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Հանքափորներից մեկի խոսքով՝ փլատակների տակ դեռ կարող են գտնվել հանքի աշխատակիցներ։ Արտակարգ պատահարի պատճառները դեռևս անհայտ են։




















