top of page

Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին

  • Armen Sukiasyan
  • Apr 19, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին:



Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։



Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը:



Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը ընդգծել է, որ KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ նոր ծրագրերի իրականացման գործում: KfW-ի ներկայացուցիչն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, կարևորել է համատեղ նախագծերի իրականացումը: Նրա համոզմամբ, համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:



Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:

bottom of page