Հարցվածների 59.7 տոկոսը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը. GALLUP
- Armen Sukiasyan
- May 15, 2024
- 1 min read

Ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։
GALLUP International Association-ի կողմից իրականացրած հարցմանը մասնակցել է 1000 մարդ։
Հարցվածների 9.1 տոկոսը պատասխանել է, որ լիովին դրական է գնահատում Փաշինյանի աշխատանքը, 18.7 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 18.6-ը՝ ավելի շուտ բացասական, 41.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Հարցին դժվարացել է պատասխանել 12.5 տոկոսը։




















