top of page

Պայթյուն և փլուզում Երևանում

  • Armen Sukiasyan
  • Feb 22, 2024
  • 1 min read

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․

«Պայթյունի ձայն Թավրիզյան փողոցի տներից մեկում

Փետրվարի 22-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել է երկհարկանի տան առաջին հարկի միջսենյակային պատը:Հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է կենցաղային տեխնիկա»։

bottom of page