top of page

Վարակաբանը նշել է՝ հնարավոր է արդյոք բուժել հերպեսը

  • Armen Sukiasyan
  • Jan 29, 2024
  • 1 min read

Հերպետիկ վարակների մեծ մասը մնում է քրոմոսոմի՝ իրենց բնորոշ հատվածներում, որտեղից նրանց դուրսբերումն անհնար է։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում նշել է բժիշկ-վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, հերպեսի վիրուսները «թաքնվում են» այն հատվածներում, որոնք անհասանելի են իմունային համակարգի համար։

«Մասնավորապես, 1-ին տիպի հերպեսի վիրուսը «թաքնվում» է եռորյակ նյարդի գանգլիաներում՝ «հանգույցներում»: Էպշտեյն-Բարի վիրուսը թաքնվում է ավշային հանգույցներում, իսկ ցիտոմեգալովիրուսը գրտնվում է թքագեղձերում, սակայն սրման ժամանակ այն կարող է հայտնվել արյան մեջ։ Արյան մեջ կան պաշտպանիչ հակամարմիններ, որոնք կարող են ճնշել վիրուսը, սակայն քանի որ դրա մի մասը մնում է իր օջախներում, որտեղ իմունային համակարգի ազդեցությունը չի հասնում, այն շարունակում է գոյություն ունենալ այնտեղ»,- նշել է Պոզդնյակովը։

Հերպեսով վարակումը հնարավոր չէ կանխարգելել, քանի որ այն կա մոլորակի բնակչության ճնշող մեծամասնության օրգանիզմում և որպես կանոն դրանով վարակվում են մանուկ հասակում օդակաթիլային ճանապարհով։

«Սակայն կարելի է կանխարգելել հիվանդության սրացումները, ինչի համար հարկավոր է պահպանել իմունիտետը՝ կարգավորել սննդակարգը, բավականաչափ քնել և չնյարդայնանալ»,- եզրափակել է բժիշկը։

bottom of page