Կրեմլը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից
17 апр. 2024 г.
1 мин. чтения

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից:
Նախօրեին տեղեկությունը հաղորդել էին ադրբեջանական պետական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։ Եվ, որ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության տակ։ Ըստ լրատվամիջոցների՝ դրանով սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերման գործընթացն օկուպացված Արցախից։




















