top of page

Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ»

15 апр. 2024 г.
1 мин. чтения

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը` գործարար Շողերինա Մկրտչյանը, ևս մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին, հայտնում է «Հրապարակ»-ը։

Ընթրիքից տեսանյութ է հրապարակվել ինստագրամում, որով նաև տիկին Շողերինան է կիսվել։

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։

Ընթրիքին սկսնակ կին գործարարները ելույթներ են ունեցել:

Մեկ տոմսի արժեքը 1 միլիոն ՀՀ դրամ էր։

 

 
 

Последние новости

bottom of page