top of page

ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

  • 3 days ago
  • 1 min read


Հուլիսի 28-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Թալհաթ» մարզադաշտում հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում իռլանդական թիմը երկու գնդակի առավելություն ստացավ՝ Հիլի ու Գրինի գոլերի շնորհիվ, սակայն երկրորդ խաղակեսում Սանդրո Լիման աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» կազմում։ 

Հայկական թիմը, չնայած 1-2 հաշվով զիջեց Դուբլինում, հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։

 
 
1/2254
bottom of page