top of page

«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-ն

  • May 17
  • 1 min read

 «Եվրատեսիլ 2026»-ում հաղթող ճանաչվեց Բուլղարիայի ներկայացուցիչ DARA-ն Bangaranga ռիթմիկ երգով։ Երգչուհին ժյուրիի և հանդիսատեսի կողմից ստացավ 516 միավոր։ Երկրոևդ տեղում Իսրայելն է՝ 343 միավորով, երրորդ հորիզոնականում՝ Ռումիանիան, 296 միավորով։

Եզրափակիչում հանդես եկան 25 երկիր՝ Դանիան, Գերմանիան, Իսրայելը, Բելգիան, Ալբանիան, Հունաստանը, Ուկրաինան, Ավստրալիան, Սերբիան, Մալթան, Չեխիան, Բուլղարիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Մոլդովան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Շվեդիան, Կիպրոսը, Իտալիան, Նորվեգիան, Ռումինիան և Ավստրիան։

Հայաստանը ելույթ չունեցավ եզրափակչում, քանի որ չէր հաղթահարել երկրորդ կիսաեզրափակչի շեմը։ Հիշեցնենք, Հայաստանը ներկայացնում էր Սիմոնը՝ Paloma Rumba երգով։

 
 
bottom of page