top of page

3 ՆԱԽԱԳԱՀ ԲԱՔՎՈՒՄ Է ԴԱՏՎՈՒՄ, ՄԵԿԸ՝ ԱՅՍՏԵՂ. ՔՈՉԱՐՅԱՆ

  • Armen Sukiasyan
  • Feb 11, 2025
  • 1 min read

Գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը:



Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրվում են նաեւ պաշտպանության նախկիննախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։


«Այսօր Բաքվում էլ է նիստ։ Սինխրոնիզացված է: Երեք նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ էլի։ Լավ սինխրոնիզացված, ենթադրում եմ, ինչ-որ պրոցես է գնում։ Կամա թե ակամա մտածում ես, որ այստեղ, այո, սինխրոնիզացիա կա»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:



1/1950
bottom of page