Եվրոպայում կտրուկ ավելացել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքերի թիվը
- Armen Sukiasyan
- Feb 19, 2025
- 1 min read

Եվրոպան դառնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) օջախ։ Այս մասին նշվել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ամենամյա հաշվետվությունում։
2023թ. գոնորեայի մոտ 100 000 դեպք էգրանցվել Եվրամիության երկրներում, Իսլանդիայում, Լիխտենշտեյնում եւՆորվեգիայում: Դա 31 տոկոսով ավելին է, քանմեկ տարի առաջ, եւ ավելի քան 300 տոկոսով ավելի, քան 2014թ., նշվել է զեկույցում, տեղեկացրել է Euronews-ը։
Ավելացել է նաեւ սիֆիլիսի դեպքերի թիվը։2023թ. գրանցվել է այս հիվանդության ավելիքան 40 000 դեպք, ինչը 13 տոկոսով ավելի է2022թ. ցուցանիշից եւ երկու անգամ ավելի, քան 2014թ.։
Թեեւ խլամիդիոզի դեպքերի աճը կարծես թենվազել է, այն շարունակում է մնալԵվրոպայում ամենատարածված բակտերիալՍՃՓՎ-ը՝ 2023-ին գրանցվել է ավելի քան 230 000 դեպք, ինչը 13 տոկոսով ավելի է, քան 2014թ.:
Ըստ ECDC-ի՝ կան մի քանի հնարավորպատճառներ։ Դրանք ներառում ենբնակչության որոշակի խմբերի կողմիցանալիզների հանձնման քանակի ավելացումը, ինչպես նաեւ պահպանակների ավելի քիչ օգտագործումը եւ սեքսուալ զուգընկերներիավելի մեծ քանակությունը։
Պաշտոնյաները նաեւ ահազանգել ենհակամանրէային դիմադրության (AMR) ռիսկիմասին, երբ բակտերիաները կամ այլպաթոգենները զարգանում են այնքան, որհակաբիոտիկներն այլեւս չեն կարողանումարդյունավետ բուժել դրանք: Գործակալությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ գոնորեան հակաբիոտիկներով բուժելն աստիճանաբար ավելի է դժվարանում:
Գործակալությունը նշել է, որ սեռավարակներիդեմ պայքարի ջանքերը բավարար չեն եղելդրանց տարածումը զսպելու համար, հատկապես երիտասարդների շրջանում։
2023թ. մինչեւ 20 տարեկան կանայք ունեցել ենխլամիդիոզով եւ գոնորեայով հիվանդանալուամենաբարձր ցուցանիշները, թեեւ գոնորեայիդեպքերը կտրուկ ավելացել են բոլորտարիքային խմբերում, նշվել է զեկույցում:
Միեւնույն ժամանակ, սիֆիլիսով հիվանդացության ամենաբարձր հաճախակիությունը 25-34 տարեկան տղամարդկանց շրջանում է գրանցվել։ Սիֆիլիսի դեպքերի մեծ մասը գրանցվել է գեյերի եւ բիսեքսուալ տղամարդկանց շրջանում, սակայն 2023թ. այդ ցուցանիշն ավելացել է նաեւ բոլոր տարիքային խմբերի կանանց շրջանում:




















