top of page

ԶՊՄԿ-ում գործադուլը շարունակվում է, կոմբինատի ղեկավարության հետ համաձայնություն ձեռք չի բերվել

  • Armen Sukiasyan
  • Feb 4, 2025
  • 1 min read

5 օր շարունակվող գործադուլից հետո այսօր երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության, «Ազատության»-ը հայտնել է հանդիպմանը մասնակցած, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը:

Գործադուլը շարունակվում է։

ԶՊՄԿ-ի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն էին կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը  ստում է, երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։


1/1950
bottom of page