top of page

Երևանում 80-ամյա վարորդը օղիով բարձված «DAF» բեռնատարով հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշների վրա

  • Armen Sukiasyan
  • Sep 25, 2024
  • 1 min read

Սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում Վրաստանի քաղաքացի 80-ամյա Իաշվիլի Ջեմալին իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի համընթաց գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշին և դրանց վրայով մոտ 25 մետր առաջ ընթացել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կայքի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել օղիով, որը Արմավիրից տեղափոխվում էր Վրաստանի Հանրապետություն։

1/1953
bottom of page