Ամբողջ աշխարհում կաթոլիկներն աղոթում են Հռոմի պապի ապաքինման համար (լուսանկարներ)
- Armen Sukiasyan
- Feb 25, 2025
- 1 min read

Ամբողջ աշխարհում կաթոլիկներն աղոթում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ապաքինման համար: Զանգվածային աղոթքներ են կազմակերպվել Վատիկանում, Իտալիայում, Արգենտինայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Ֆիլիպիններում և այլ երկրներում, գրում է kommersant.ru-ն՝ կից հրապարակելով ծավալուն ֆոտոշարք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա:
Նշվել է, որ շնչառական խանգարման որևէ դեպք չի գրանցվել, իսկ որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տվել բարելավում: Նրա երիկամային թեթև անբավարարության մոնիտորինգը ոչ մի մտահոգություն չի առաջացրել։ Թթվածնային թերապիան շարունակվում է, թեև հոսքի և թթվածնի մի փոքր կրճատված մակարդակով:
Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ բժիշկները պահպանում են իրենց զգուշավոր կանխատեսումը։Հիշեցնենք, որ 88-ամյա Հռոմի պապը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է:






















