top of page

Ովքե՞ր են այն շրջանակները, որոնք մեղավոր են պատերազմի պարտության համար. Քոչարյանը արձագանքեց հարցին

  • Armen Sukiasyan
  • Sep 27, 2024
  • 1 min read

«Խաղաղության հասնելու համար պետք է ամեն ինչ անել, բայց Սահմանադրության փոփոխությունը պահանջով չէ, սահմանադրական փոփոխություն պահանջողը ՀՀ ժողովուրդն է»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Չգիտեմ՝ մենք մեր ձգտումներին ինչ ձևով ենք հասնում, խոսքը խաղաղության մասին է, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ այդ ձգտումները մեկի համար իշխանության խնդիր է, մեկի համար՝ այլ բնույթի, իսկ օտար տերությունների համար օպերատիվ նշանակությունը մի քիչ այլ նպատակներ է հետապնդում»,- ասաց Քոչարյանը:

Հարցին, թե պատերազմի 4-րդ տարելիցն է, ինքը որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ՝ կարո՞ղ է ասել, որ իր համար տեսանելի են այն անձինք, շրջանակները, որոնք մեղավոր են պատերազմի պարտության համար, Քոչարյանը դրական արձագանքեց. «Ես կարող եմ ասել, որ մեր 2 Քննիչ հանձնաժողովը՝ թե՛ քառօրյայի, թե՛ 44-օրյայի, կարողացավ հիմնական պաշտոնյաներին բերի ԱԺ և լսի նրանց, կարդա նրանց հաստատած բազմաթիվ փաստաթղթեր և ունենա եզրակացություններ»:


1/1953
bottom of page