top of page

Փետրվարի 19-ից որոնվող 32-ամյա տղամարդուն այսօր գտել են՝ մահացած վիճակում

  • Armen Sukiasyan
  • Feb 24, 2025
  • 1 min read

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները մեծ դժվարությամբ  մահացածի մարմինը հատուկ ճոպաններով դուրս են բերել ու մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիք Գ.-ն էր, ում փետրվարի 19-ից որոնում էին։  

1/1949
bottom of page