«Կոնստանտին» կուլտային ֆիլմը պաշտոնապես պատրաստ է շարունակվելուն
- Armen Sukiasyan
- Feb 24, 2025
- 1 min read

«Կոնստանտին» կուլտային ֆիլմը պաշտոնապես պատրաստ է շարունակվելուն։ Ֆիլմում գլխավոր դերակատար Քիանու Ռիվզը Inverse-ին պատմել է, որ տարիներ շարունակ փորձել է ստեղծել մութ գերբնական թրիլերի շարունակությունը, եւ երկրպագուները շուտով կկարողանան տեսնել գաղափարի իրականացումը, քանի որ ստեղծագործական գործընթացն առաջ է շարժվում:
«Մենք [ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսի հետ միասին] ավելի քան մեկ տասնամյակ փորձում ենք նկարահանել այս ֆիլմը, եւ միայն վերջերս գրեցինք պատմությունը եւ ներկայացրինք այն DC Studios-ին, եւ նրանք ասացին. «Լավ»: Այնպես որ, մենք կփորձենք սցենար գրել»,- ասել է նա պարբերականին։
Նա հաստատել է, որ «Կոնստանտին 2-ի» գործողությունները տեղի կունենան «նույն աշխարհում», ինչ 2005թ. բնօրինակում։ «Մենք սրանից հետ կանգ չենք առնելու»,- ավելացրել է նա։ «Ջոն Կոնստանտինին էլ ավելի կտանջեն»։
«Կոնստանտինը» հիմնված է DC Comics/Vertigo Comics Hellblazer կոմիքսների շարքի վրա։ Պատմությունը կենտրոնանում է Ջոն Կոնստանտինի (Ռիվզ) վրա, որը էկզորցիստ է եւ կարող է ճանապարհորդել դժոխք ու վերադառնալ եւ տեսնել հրեշտակների եւ դեւերի իրական ձեւերը:




















