«Իրավունք». Կամանդույուշչին «ռեսթարթով» է սկսել տարին. շատերին «պասլատ» է արել. ինչ է նա խոստացել իշխանություններին
- Armen Sukiasyan
- Jan 17, 2025
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի կամանդույուշին տարին սկսել է ակտիվ քննարկումներով: Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն, վերջինս «ռեսթարթ» է արել ողջ թիմը, այլ կերպ ասած, սկսել է մաղել իրոք գործ անող, նվիրյալներին, իսկ մյուսներին, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Պասլատ է արել куда подальше»:
Բալասանյանը թիմակիցներին հանձնարարել է լրջորեն զբաղվել արցախահայության հետ, նրանց հետ հանդիպել, հավաքագրել խնդիրներ ու մանրամասն ներկայացնել իրեն: Իսկ պատճառը առաջիկա ընտրություններն են:
Սյամոն մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ իշխանությունները ձեռ ու ոտեն ընկել, խնդրում են իր աջակցությունը տարբեր ընտրություններում:
Կամանդույուշին էլ խոստացել է ջանք ու եռանդ չխնայել, իհարկե` համապատասխան վերաբերմունք ակնկալելով իր անձի հետ կապված»:




















