top of page

Ես խորվաթական արմատներ ունեմ, ուստի այս մրցաշարում երկրպագելու եմ նրանց․ Իբրահիմովիչ

  • 1 hour ago
  • 1 min read


Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացահայտել է, թե որ թիմին է աջակցելու աշխարհի 2026 թվականի առաջնության ժամանակ։

«Ի՞նչն է գրավում իմ ուշադրությունը. L խումբը։ Այնտեղ են Անգլիան և Խորվաթիան։ Ես խորվաթական արմատներ ունեմ, ուստի այս մրցաշարում երկրպագելու եմ նրանց։ Ունենք նաև Գանան՝ իր մեծ տաղանդներով. եկեք տեսնենք, թե ինչ ցույց կտան նրանք։ Կա նաև Պանաման։ Ցավոք, կարծում եմ, որ այս խմբում նրանք պարզապես «բռնցքամարտի տանձ» են դառնալու։

Անգլիան և Խորվաթիան կպայքարեն առաջին տեղի համար, իսկ Գանան կարող է խանգարել նրանց ու մի քանի միավոր խլել»,- Fox Sports-ին տված հարցազրույցում նշել է Իբրահիմովիչը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը։

 
 
1/2182
bottom of page