top of page

1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիր․ Արսեն Թորոսյանը ներկայացրել է մանրամաները

  • 10 hours ago
  • 1 min read


ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՔՊԿ նախընտրական ծրագրի 96-րդ կետին՝ 1000 նոր սոցիալական բնակարանների ստեղծմանը։

«Մեր նախարարությունն ունի սոցիալական բնակարանային ֆոնդ, այս պահի դրությամբ մոտ 200 բնակարան ունենք, պլաններ ունենք շատացնելու մինչև 1000, որպեսզի տրամադրենք այնպիսի ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը»,- ասել է նախարարը։

Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ ցանկը և պայմանները փոփոխվելու են, աշխատանքն ընթացքի մեջ է։

«Բազմաթիվ նախկին պետգույքի շենքեր հիմա վերափոխվում են սոցբնակարանների, ինչպես նաև կոնցեպտ ենք մշակելու, թե ինչպես ստեղծենք նաև նոր բնակարաններ։ Սա մեր հերթական կարևոր ծրագիրն է մեր խոցելի քաղաքացիների համար, որոնք ամանակավորապես կաեն սոցբնակարաններում, որպեսզի հետագայում ակրողանան մշտական բմակարան ունենալ։

Ծրագիրն արդեն սկսված է»,- մանրամասնել է Թորոսյանը։

 
 
1/2092
bottom of page