top of page

Մակրոնի ջերմ համբույրից հետո Իտալիայի վարչապետը չի կարողացել զսպել ծիծաղն ու զարմանքը

  • 3 hours ago
  • 1 min read


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս անգամ «մեղավորը» Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի այտը ջերմ համբուրելն է։ Մակրոն այնպես ուժգին է  համբուրել, որ ձայնը ֆիքսել են տեսախցիկները։ Դրանից անակնկալի է եկել Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյան ու չի կարողացել զսպել ծիծաղը՝ մինչ այդ ազատվելով Մակրոնի գրկից։

Իտալական Il Manifesto թերթը նշել է, որ Մակրոնի գործողությունները կարելի է համարել չափազանց ազատ, իսկ այտին համբույրը անընդունելի կերպով վուլգար էր և «գրեթե նման էր էսկիմոսական համբույրի»։

Մելոնին Փարիզ է ժամանել ուրբաթ օրը՝ Հորմուզի նեղուցի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել է նավարկության ազատությունը վերականգնելու համար բազմազգ խաղաղարար առաքելության ստեղծման հարցը։

 
 
1/2088
bottom of page