«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով. Ալիև
- 15 hours ago
- 1 min read

«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը, ապա այնտեղ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, իսկ երկաթգիծը՝ մոտավորապես 70%-ով։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այս նախագիծը լիարժեք կյանքի կկոչվի»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի ղեկավարը նաև ընդգծել է Թուրքիայի հետ համակարգված աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ հարևան երկրում արդեն մեկնարկել է Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը։




















