top of page

Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակшրգ ռեժիմ

  • 5 days ago
  • 1 min read


​Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ Այս մասին հաղորդում են Ստեփանավանի համայնքապետարանից։

Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։

Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։

 
 
1/2178
bottom of page