Սամվել Կարապետյանի կուսակցությունը հեռացնում են հենց դիտորդական առաքելությունը խաթարելու համար. Նինա Կարապետյանց
- 6 days ago
- 1 min read

«Սամվել Կարապետյանը ուներ շատ մեծ թիմ, որը չունի որևէ մեծ ընդդիմադիր թիմ, սա նշանակում է, որ սա արվում է հենց դիտորդական առաքելությունը խաթարելու համար, դիտորդներ չունենալու համար։ Սա նշանակում է որ տեղերում ինչ ուզելու են՝ անելու են»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակով առաջադրված, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա հիշեցրեց, որ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը ցուցում տվեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարին՝ դիմում ներկայացնի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը դուս թողնեն ընտրական պրոցեսից, ինչը և արվում է;
Դիմելով միջազգային կառույցներին՝ Կարապետյանցն ասաց. «Դուք հիմա սատարում եք մի մարդու որը բռնապետական քայլերով է առաջ գնում և եվրոպական արժեքներով չի առաջնորդվում»։
Նա սաց, որ եթե ընտրությամբ Փաշինյանին չհեռացնեն, ապա հեղափոխական ճանապարհով կհեռացնեն, քանի որ ժողովուրդը չի ընդունում փաշինյանին։




















