Իսակովի պողոտայում «BMW»-ն բախվել է «Mercedes»-ին, ապա մխրճվել թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի հետնամասի մեջ
- May 19
- 1 min read

Անցած կեսգիշերին մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 18-ին ժամը 23։00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։




















