ԱՄՆ-ը կhարվածի Իրանի էներգետիկային, եթե Թեհրանը սխալ որոշումներ կայացնի. Հեգսեթ
- 3h
- 1 min read

Ամերիկյան զինված ուժերը, պահպանելով Իրանի ծովային շրջափակումը, կարող են հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսկ առայժմ մենք կպահպանենք այս շրջափակումը՝ հաջողված շրջափակումը, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Բայց եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրան սպասվում են շրջափակում և ենթակառուցվածքների, էլեկտրակայանների ու էներգետիկ օբյեկտների ռմբակոծություններ»,- ասել է նա։




















