top of page

Երևանի քաղաքապետարանը մոտ 60 մլն դրամ, կամ մեկ ավտոբուսի գնից ավել թանկ դիզվառելիք է գնել մեկ անձից. Մանուկյան

  • May 15
  • 2 min read


«ԱԱ՛Ծ, դատախազությո՛ւն, հրապարակածս ընդունեք հանցագործության մասին հաղրոդում, թե ինչպես են ՔՊ-ականները թալանում ժողովրդին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

 Նա պատմեց, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն մայիսի 6-ին մրցույթ է անցկացրել և մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերում դիզելային վառելիք։

«Հետաքրքրն այն է, որ էս թալամչիները դիզվառելիքի 1 լ-ն ձեռք են բերում 545 դրամով։ Հետաքրքիր է, որ մենք մեր համար քարոզարշավ էինք անում, զրուցում էինք, որ Ավինյանը ստում է ու այդ պահին օդեչից եկար ընկար ջեբներս»,- ասաց Մանուկյանը՝ շարունակելով.

«Ժողովուրդ սրանք թալանչի են 1 լ-ն ձեռք են բերել 545 դրամով, էն դեպքում, երբ քաղաքի բենզալցակայաններում 1լ դիզվառելիքը վաճառվում է 510-520 դրամով։ Առաջին քայլով արդեն 35 դրամով ավել են ձեռք բերել։ Բայց երբ որ մեծածախ շուկայից են ձեռք բերում՝ առնվազը 15-20% մանրածախից էժան են ձեռք բերում։ Սա ես ասում եմ, որպես ընկերության տնօրեն, որը ձեռք է բերում և՛ դիզվառելիք, և՛ բենզին»։

մեսրոպ Մանուկյանը բացատրեց, թե ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը 1 լ դիզվառելիքը ձեռք է բերել առնվազը 120 դրամով ավելի թանկ։ 500 հազար լիտր դիզվառելիք են ձեռք բերել,  շուրջ 120 դրամ ավելի թանկ են գնվել մեր ժողովրդի, երևանցու հաշվին։ Այսինքը մոտ 60 մլն դրամ, կամ մեկ ավտոբուսի գնից ավել շատ են ձեռք բերել։

 Ավագանու անդամը հիշեցրեց, որ վալիդատորներից առաջ ավտոբուսներում տեղադրված մանրադրամով աշխատող սարքերն էլ 30-35 հազար դրամ են եղել, բայց Երևանի քաղաքապետարանն այն գնել է 130 հազրա դրամով և նշեց, որ ըստ տարածված տեղեկության, այն ընկերությունից, որը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զառայի ամուսնուն է պատկանել և այդ փաստը չի հերքվել։

«ՔՊ-ականներն իրենք թալան անում են, շառ-շուռ անում՝ գցում են մյուսների վրա։ Դե, բռնվեք, հանգիստ նստեք և հաճույք ստացեք, ՔՊ-ականներ․ Տեսեք թե ինչպես եք Երևանում մանկապարտեզները ավիրել, թե՛ ոնց եք 8 մլրդ դոլար պարտք վերցրել և Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չեք կառուցել»,-հայտարարեց Ավագանու անդամը։

 
 
1/2186
bottom of page