ՈՒԶՈՒՄ ԷԻ ԹՎԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՏՈՄՍ ԱՌՆԵԼ, ՉԿԱՐՈՂԱՑԱ ՈՒ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱ
- Armen Sukiasyan
- Feb 8, 2025
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ ցանկացել է ավտոբուսի թվային տոմս գնել, բայց չի կարողացել.
«Այսօր որոշել եմ ավտոբուսով գնալ կեցավայր ու հիմա ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել, չկարողացա և շատ նյարդայնացա: Նյարդայնացա, որ պիտի երկրորդ, երրորդ անգամ փորձեմ: Պատճառը մեկն է, որ ես բավարար թվային հմտություններ չունեմ: Իմ հետևությունն էն ա, որ ես պետք է ունենամ բավարար թվային հմտություններ՝ 21-րդ դարի իմ կյանքը կազմակերպելու համար: Սա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»: «Երևի այսօր տոմսը փողոցից «Թել-Սել»-ով կառնեմ: Բայց պետք է սովորեմ, որպեսզի լրացուցիչ դիսկոմֆորտը հետագայում չունենամ, որովհետև խոստացել եմ, որ պարբերաբար պետք է քաղաքային տրանսպորտով երթևեկեմ»,- նշել է վարչապետը:




















