Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- Armen Sukiasyan
- Jan 19, 2025
- 1 min read

Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխներին Թուրքիային արտահանձնելու հետ կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։
Թուրքիայի ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել X սոցիալակական ցանցում, որտեղ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել եւ Թուրքիային են արտահանձնվել 6 տարի եւ 15 տարի հետախուզման մեջ գտնվող
Իբրահիմ Քայմաքը եւ Էրջան Յըլմազը։

Հայտարարության մեջ Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։




















